Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արթուր Մեսչյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ
03/03/2014 18:36

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արթուր Մեսչյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ճարտարապետ, երաժիշտ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Արթուր Մեսչյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 65-ամյակի առթիվ: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:

Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել բազմաշնորհ մտավորականի գործունեությունը, մաղթել նրան քաջառողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ: 

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արթուր Մեսչյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ