.jpg)
Նախագահը շնորհավորել է Արթուր Աբրահամին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին՝ փառահեղ հաղթանակով բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի կոչմանը կրկին արժանանալու առթիվ: Այս մասին տեղեկանում ենք Նախագահի մամուլի գրասենյակից;
Հանրապետության Նախագահը մաղթել է նրան քաջառողջություն, երջանկություն և մարզական նվաճումներով մեր հայրենակիցներին ուրախացնելու նորանոր առիթներ:
Նախորդող հրապարակում՝ Արթուր Աբրահամը նվաճեց WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը (Տեսանյութ)