Նախագահը ներկա է գտնվել Եվրոպայի 15-րդ անհատական առաջնության բացմանը
03/03/2014 09:57

Նախագահը ներկա է գտնվել Եվրոպայի 15-րդ անհատական առաջնության բացմանը

ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել մարտի 2-15-ը Երևանում անցկացվելիք Եվրոպայի 15-րդ անհատական առաջնության բացման արարողությանը: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:

Մրցաշարը նվիրված է աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին: Մասնակցում է 27 երկրների 263 շախմատիստ, այդ թվում` 130 գրոսմայստեր: 

Նախագահը ներկա է գտնվել Եվրոպայի 15-րդ անհատական առաջնության բացմանը