Մարտի 8-ից ապրիլի 7-ը կգործի «Ձեզ համար կանայք» անվճար բուժօգնության ակցիան
03/03/2014 16:21

Մարտի 8-ից ապրիլի 7-ը կգործի «Ձեզ համար կանայք» անվճար բուժօգնության ակցիան

Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է տոնական տարատեսակ միջոցառումներ կազմակերպել վարչական բոլոր շրջաններում:

Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանձնարարվել է նաև նախապատրաստական աշխատանքներ տանել մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում արդեն ավանդական դարձած «Ձեզ համար կանայք» անվճար բուժօգնության մեկամսյակի կազմակերպման և անցկացման ուղղությամբ՝ ծրագրում ներգրավելով նաև մասնավոր բուժհաստատություններին:
 

Մարտի 8-ից ապրիլի 7-ը կգործի «Ձեզ համար կանայք» անվճար բուժօգնության ակցիան