«Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 10 տոկոսով
04/03/2014 17:47

«Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 10 տոկոսով

2014թ. փետրվարին 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 10 տոկոսով: Այս մասին տեղեկացնում են «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունից:

Եթե 2013 . փետրվարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 91 170 ուղևոր, ապա 2014թ փետրվարի ցուցանիշը կազմում է 100 356 ուղևոր:

Չվերթերի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 14 տոկոս: 2014թ. փետրվարին կատարվել է 1385 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1219 չվերթի համեմատ:

Եթե 2013թ. փետրվարին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 32 է: Բացի այդ ավիաընկերություններից շատերը ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը:
 

«Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 10 տոկոսով