.jpg)
Երիտասարդը պատվում է հսկա մազածածկ խալով. Լուսանկար
Չինացի Ջան Հոնգ Մինգը, ով հայտնի է նաև Շիմպանզե մականունով, տառապում է հազվագյուտ հիվանդությամբ՝ նրա մարմնի վրա առկա է մեծ մազածածկ խալ:
Նման հիվանդությամբ տառապում է աշխարհի բնակչության միայն 3 %-ը: Ջան Հոնգը պատմել է, որ մանկության տարիներին, երբ իր մարմնի վրա հսկայական խալ է եղել, նա չի կարողացել դիմել բժշիկներին, քանի որ իրենց ընտանիքը բուժման համար գումար չի ունեցել:
Մինչև ութ տարեկանը տղայի մարմնի վրա միայն մեծ խալն է եղել, որը հետո սկսել է շատ արագ պատվել մազերով և որոշ ժամանակ անց Ջանի ձախ ձեռքն ու կրծքի ձախ կողմը պատվել են կոպիտ սև մազերով: Երկար տարիներ նա այս հիվանդության պատճառով արժանացել է մարդկանց ծաղրին:
Չինաստանի «Hua Mei» պլաստիկ վիրաբուժության կենտրոնն առաջարկել է նրան անվճար բուժել:
.jpg)