Հրազդանի մանկապարտեզներում աշխատողներին ստիպում են ազատման դիմում գրել
04/03/2014 19:46

Հրազդանի մանկապարտեզներում աշխատողներին ստիպում են ազատման դիմում գրել

Aysor.am-ի տեղեկություններով` Հրազդան քաղաքի մանկապարտեզներում աշխատակիցներին ստիպել են աշխատանքից ազատման դիմումներ գրել:

Aysor.am-ին Հրազդանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Անահիտ Նազարյանը չբացառեց, որ մանկապարտեզներում կրճատումներ կլինեն, քանի որ որոշ մանկապարտեզներ թերբեռնված են աշխատում, իսկ որ աշխատակիցներին ստիպում են դիմումներ գրել, նա բացառեց:

Քաղաքապետարանի ներկայացուցչի խոսքով՝ մանկապարտեզի խմբում պետք է լինի 25-30 երեխա, սակայն խմբեր կան, որտեղ 7 երեխա կա, և այս դեպքում կրճատումներն անխուսափելի են, եթե խմբերը համալրվեն, վստահեցրեց պաշտոնյան, դրանք չեն փակվելի, իսկ ընդհանրապես մանկապարտեզների փակման մասին  խոսք չի գնում:

Ա. Նազարյանը դժվարացավ ասել, թե քանի աշխատակից կկրճատվի, եթե խմբերի անհրաժեշտ համալրում չլինի: Նաև նշեց, որ ձմռանը մանկապարտեզները պարապուրդում են եղել և սկսել են գործել մարտի մեկից: Այժմ Հրազդանի մանկապարտեզներում ամսական վճարը կազմում է 4400 դրամ, իսկ նախորդ տարիներին յուրաքանչյուր երեխայի համար ամեն օր ծնողները վճարում էին 200 դրամ:

Այժմ Հրազդան քաղաքում գործում է 13 մանկապարտեզ՝ 1600 երեխայով, Խորհրդային Միության տարիներին գործել է 22 մանկապարտեզ:

 

Հրազդանի մանկապարտեզներում աշխատողներին ստիպում են ազատման դիմում գրել