Մամիկոն Խոջոյանն արդեն Հայաստանում է. Նրան տանում են բուժզննման
04/03/2014 15:02

Մամիկոն Խոջոյանն արդեն Հայաստանում է. Նրան տանում են բուժզննման

Այս տարվա հունվարի 28-ին Ադրբեջանում հայտնված 77-ամյա Մամիկոն Խոջոյանն արդեն Հայաստանում է: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը. 

«Այս պահին նրան տանում են բուժզզնման»,- ավելացրեց ՊՆ մամուլի քարտուղարը: 

Հիշեցնենք, որ Մամիկոն Խոջոյանը Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղից է: Հակառակորդի տարածքում նա հայտնվել է մոլորվելու պատճառով: Վերին Կարմիրաղբյուր գյուղի գյուղապետ Կամո Չոբանյանի խոսքով՝ Մամիկոն Խոջոյանն ունի հոգեկան խնդիրներ:

Նախոչդող հրապարակումներ՝ Ադրբեջանում հայտնված հայ ծերունին կվերադառնա Հայաստան

77-ամյա հայ ծերունին կորել է. Ըստ ադրբեջանցիների՝ նա թշնամու տարածքում է

 

Մամիկոն Խոջոյանն արդեն Հայաստանում է. Նրան տանում են բուժզննման