«Օսկարի» ժամանակ աստղերին «հայկական» պիցցա է մատուցվել (Տեսանյութ)
04/03/2014 20:38

«Օսկարի» ժամանակ աստղերին «հայկական» պիցցա է մատուցվել (Տեսանյութ)

«Օսկարի» այս տարվա մրցանակաբաշխությունն առանձնացել է նախորդներից ոչ միայն անսպասելի մրցանակներով, այլև նրանով, որ մրցանակաբաշխության մասնակիցներին պիցցա են հյուրասիրել հենց սրահում:

Հաղորդավարուհի Էլեն ԴեՋեներսը հոգ է տարել ոչ միայն մրցանակաբաշխությունը հետաքրկիր դարձնելու, այլև մասնակիցների կուշտ լինելու համար: Նա հյուրերին հյուրասիրել է հայկական պիցցայով: 

Պարզվել է, որ աստղերից շատերը դեմ չեն և Բրեդ Փիթը, Ջուլիա Ռոբերթսը, Ջերարդ Լետոն,  Ջենիֆեր Լոուրենսը և ուրիշներ մեծ հաճույքով ըմբոշխնել են պիցցան: Սակայն ոչ բոլորին է հաջողվել ընդմիջում անել, իսկ որոշները նույնիսկ հրաժարվել են պիցցայից: 

Օրինակ, Անջելինա Ջոլիին բաժին չի հասել, իսկ Լեոնարդո դի Կապրիոն հրաժարվել է: Բոլորի ուշադրության կենտրոնում է եղել նաև պիցցայի առաքիչը` Էդգար Մարտիրոսյանը, ով «Big Mama's & Papa's Pizzeria»-ի սեփականատերն է: Նա այդ օրը կլորիկ թեյավճար է ստացել՝ մոտ 1000 ԱՄՆ դոլարի չափով, իսկ հաջորդ օրը եղել է Է. ԴեՋեներսի հաղորդման հյուրը:

«Օսկարի» ժամանակ աստղերին «հայկական» պիցցա է մատուցվել (Տեսանյութ)