.jpg)
Արա Շիրազը ծայրահեղ ծանր վիճակով հիվանդանոց է տեղափոխվել
Հայտնի քանդակագործ Արա Շիրազը ինսուլտ է տարել և այժմ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում:
Բժշկական կենտրոնի գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին Aysor.am-ի թղթակցին հայտնեց, որ քանդակագործը հիվանդամոց է տեղափոխվել 10 օր առաջ: Հիվանդանոց տեղափոխված օրից մինչ օրս նա անգիտակից վիճակում է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ըստ բժշկի՝ քանդակագործը նախկինում ևս ինսուլտ է տարել: