.jpg)
Իրան. Ադրբեջանում ձերբակալված լրտեսները Իրանի հետ որևէ կապ չունեն
Ադրբեջանում ձերբակալված լրտեսները Իրանի հետ որևէ կապ չունեն: Այդ մասին, իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ, հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանում ԻԻՀ դեսպանությանը:
Իրանական աղբյուրը, հղում անելով ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանը, տեղեկացնում է, որ Ադրբեջանի կառավարությունն այսօր այդ երկրի խորհրդարանին է ներկայացրել 2013թ. հակահետախուզությանը և ահաբերկչության դեմ պայքարին նվիրված զեկույցը, որտեղ նշվում է, որ ԱՀ անվտանգության ուժերի կողմից Ադրբեջանի 2 քաղաքացի է ձերբակալվել, որոնք մեղադրվում են Իրանի հատուկ ծառայությունների հրահանգով Բաքվում բնակվող իսրայելցիներին նկարահանելու և նրանց կեցության վերաբերյալ տեղեկություններ հայթայթելու մեջ:
Ադրբեջանում Իրանի դեսպանության մամլո խոսնակ Սեյյեդ Մոհամմադ Այաթոլլահին, անդրադառնալով վերոնշյալ տեղեկատվությանը, հայտարարել է, որ ձերբակալված անձինք որևէ կապ չեն ունեցել Իրանի հատուկ ծառայությունների հետ: