Բ.Սահակյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի 55-ամյակին նվիրված միջոցառումներին
05/03/2014 20:40

Բ.Սահակյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի 55-ամյակին նվիրված միջոցառումներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին մասնակցել է Արցախի և Հայաստանի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-ամյակին նվիրված միջոցառումներին: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի աշատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը ներկա է գտնվել ԼՂՀ ՊԲ Վ. Սարգսյանի անվան զորամասում կազմակերպված հանդիսավոր հավաքին և հանդես եկել ելույթով:

Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ Վազգեն Սարգսյանը կանգնած էր մեր ժողովդրի ազգային-ազատագրական շարժման ակունքներում, եղել է հայոց պետականության վերականգնման առաջամարտիկներից, հայոց բանակի հիմնադիրներից և առաջին հրամանատարներից մեկը և դեռևս կենդանության օրոք արժանացել է Սպարապետի պատվավոր կոչմանը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Վազգեն Սարգսյանի հիշատակը վառ պահելու լավագույն միջոցը նրա պատգամների իրականացումն է, հայոց անկախ պետության շարունակական ամրապնդումը և բանակի զորացումը:
Այնուհետև Նախագահ Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտի երիտասարդության և մշակույթի պալատում Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյանը նվիրված երեկոյին:

Միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը, Հայաստանից ժամանած հյուրեր:

Բ.Սահակյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի 55-ամյակին նվիրված միջոցառումներին