.jpg)
ժոզե Մանուել Բառոզու. ԵՄ-ն Ուկրաինային 11 մլրդ եվրո կտա
Եվրամիությունը պատրաստ է Ուկրաինային 11 մլրդ եվրոյի ֆինանսական օժանդակություն տրամադրել: Այս մասին Twitter –ի իր էջում գրել է Եվրահանձնաժողովի ղեկավար ժոզե Մանուել Բառոզուն: Նա ասել է, որ խոսքը երկրում բարեփոխումներ իրականացնելուն աջակցելու մասին է:
Նա ասել, է որ գումարային օգնությանը զուգահեռ, ԵՄ-ն պատրաստ է նաև սարքավորումներ ու տեխնիկա տրամադրել Ուկրաինային:
Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինային Ֆինանսների նախարարության ներկայացուցիչները հայտնել էին, որ իրենք նման աջակցության կարիք ունեն և ԵՄ-ն խոստացել էր 20 մլրդ տրամադրել, եթե նոր կառավարություն ձևավորվի: Օգնություն էր խոստացել նաև ԱՄՆ կառավարությունը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում փետրվարի 22-ին իշխանափոխություն է տեղի ունեցել: Երկրում արտահերթ նախագահակական ընտրություններ են նշանակվել: Իսկ իշխանափոխության պատճառը դեռ նախորդ տարվա նոյեմբերից երկրի տարբեր քաղաքներում և Կիևում եվրաինտեգրման աջակիցների ցույցերն էին: