Հայաստանի հավաքականն աջակցության պակաս չի զգա
05/03/2014 13:02

Հայաստանի հավաքականն աջակցության պակաս չի զգա

Ռուսաստանի հավաքականի հետ այսօր կայանալիք ընկերական հանդիպման ժամանակ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին Կրասնոդարում կաջակցեն բազմաթիվ հայ երկրպագուներ: «Sovsport»-ը գրում է, որ պատճառը մեկն է. Կրասնոդարի բնակիչներից յուրաքանչյուր 10-րդը հայ է:

«Հայ երկրպագուների տրիբունան լեփ-լեցուն կլինի: Ֆանատներից ոմանք էլ մարզադաշտի կենտրոնական տրիբունայի տոմսեր են գնել: Այնպես որ Հայաստանի հավաքականը Կրասնոդարում մենակ չի լինի»,- նշել է երկրպագու Անդրանիկ Դոկտորյանը:
 

Հայաստանի հավաքականն աջակցության պակաս չի զգա