Կարեն Մկրտչյանին օգնելու համար բարեգործական համերգ կլինի
05/03/2014 18:18

Կարեն Մկրտչյանին օգնելու համար բարեգործական համերգ կլինի

Մարտի 30-ին, ժամը՝ 19:00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է կունենա «Մենք ենք, մեր Կարենը» խորագրով բարեգործական համերգ, որի ողջ հասույթը փոխանցվելու է դերասան, ազատամարտիկ Կարեն Մկրտչյանին: Համերգին մասնակցում են հայկակակն էստրադայի աստղերը:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերի 26-ի գիշերը դերասան, ազատամարտիկ Կարեն Մկրտչյանը իր տան շքամուտքում անհայտ անձի կողմից հարձակման էր ենթարկվել, ինչի հետևանքով հայտնվել է անվասայլակին:

Նա բուժման կուրսեր էր անցնում տանը, սակայն օր օրի նրա վիճակը վատանում է: Դերասանի բուժումը հնարավոր է անցկացնել Գերմանիայում կամ Իսրայելում. բուժման համար անհրաժեշտ է 80 հազար եվրո, որը Կարենը չունի:

Facebook սոցցանցում արդեն ստեղծվել է «Օգնենք Կարեն Մկրտչյանին» խումբ, այստեղ քաղաքացիներին կոչ է արվում փող փոխանցել դերասանի համար ստեղծված հատուկ հաշվեհամարներին UNIBANK AMD 24100265048901, USD 24100265048902, EURO 24100265048903:

Նախորդող հրապարակումներ՝ Համացանցում հայտնվել է երգ՝ նվիրված Կարեն Մկրտչյանին (Տեսանյութ)

Կարեն Մկրտչյանին մարմնական վնասվածք հասցնելու առթիվ քրգործ չի հարուցվել

 Սիրված դերասան Կարեն Մկրտչյանին մեր օգնությունն է պետք. ՇՏԱՊ

Կարեն Մկրտչյանին օգնելու համար բարեգործական համերգ կլինի