.jpg)
Կաթնամթերքը նախորդ տարվա համեմատ մոտ 10 տոկոսով թանկացել է
2014թ. փետրվարին 2013թ. փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է կաթնամթերքի` 9.8%, 2014թ. հունվարի համեմատ` 1.0% գնաճ: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:
Գնաճը հիմնականում պայմանավորվել է «Լոռի» և «Չանախ» պանրատեսակների` համապատասխանաբար 1.3% և 3.2% գնաճով: 2014թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է թթվասերի` 0.5%, խտացրած
կաթի` 0.7%, «Չեդեր» պանրատեսակի` 0.8% գնաճ: