Մխիթարյանը ստացավ «Զվեզդա» մրցանակը
05/03/2014 20:18

Մխիթարյանը ստացավ «Զվեզդա» մրցանակը

Ռուսաստան-Հայաստան ընկերական խաղից հետո մեր ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացավ «Սպորտ Էքսպրեսի» «Զվեզդա» մրցանակը, որն ամեն տարի հանձնվում է ԱՊՀ և բալթյան երկրների լավագույն ֆուտբոլիստին: Մխիթարյանը մրցույթում հաղթող է ճանաչվել 2013 թ. արդյունքներով:

Ավելացնենք, որ մրցանակը հայ ֆուտբոլիստին հանձնեցին «Սպորտ Էքսպրեսի» կայքի  խմբագիր Արթուր Պետրոսյանը և խմբագրի տեղակալ Արտուշ Մկրտչյանը:

Մխիթարյանը ստացավ «Զվեզդա» մրցանակը