Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ ուղևոր է մահացել
05/03/2014 18:04

Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ ուղևոր է մահացել

Այսօր Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ ուղևոր է մահացել: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մահացածը ՌԴ քաղաքացի է, ծնված 1969 թ., անունը՝ Անժելիկա: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել: Թռիչքի ընթացքում նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և ուղևորը հանկարծամահ է եղել:

Դեպքի հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր: 

Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ ուղևոր է մահացել