10 ավտովթար՝ մեկ  օրում. Մեկ մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել
05/03/2014 16:13

10 ավտովթար՝ մեկ օրում. Մեկ մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 10-ը, խարդախության 10 և յուրացման 3 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 11 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության և կողոպուտի 1-ական դեպք:
Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 

10 ավտովթար՝ մեկ օրում. Մեկ մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել