.jpg)
05/03/2014 16:53
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 6-ին աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա՝ մասնակցելու Դուբլինում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության լիագումար նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը: