05/03/2014 16:29
Ինքնասպան եղած աղջկա ցմահ դատապարտված հոր հետ հոգեբաններ են աշխատում
Ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանի հետ այժմ աշխատում են հոգեբանները, նրա վիճակը չի կարելի լավ անվանել: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ ՔԿՀ լրատվական բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Նա ասաց, որ Ս. Քոչարյանը իր դստեր հոգեհանգստին մասնակցելու վերաբերյալ որևէ դիմում չի ներկայացրել և օրենքն էլ թույլ չի տալիս, որ նա դուրս գա կալանավայրից:
Հիշեցնենք, որ մարտի 1-ին ժամը 11.22-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Գորիսի «Իվանի ձոր» կոչվող հանդամասում հայտնաբերվել է աղջկա դի, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հրշեջ-փրկարարները մոտ 25 մ խորությամբ ձորակից դուրս են բերել 1995 թ. ծնված Ս. Ք.-ի դին:
Նա եղել է ցմահ դատապարտյալ Ս. Քոչարյանի դուստրը:
Ըստ Դատական տեղեկատվական համակարգի՝ Ս. Քոչարյանը նախկինում հինգ անգամ դատապարտված է եղել:
1.08.1986թ. ՎՀ Թբիլիսիի կայազորի զինվորական տրիբունալի կողմից ՎՀ քրեական օրենսգրքի 91 հոդվածի 1-ին մասով և ՎՀ քրեական օրենսգրքի 95 հոդվածի 1-ին մասով դատապարտվել է ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով, 14.11.1988թ. պայմանական վաղաժամկետ ազատվել է պատժի հետագա կրումից:
29.01.1993թ. Տաշիրի շրջանի ժող. դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 86 հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 203 հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 37 հոդվածի կիրառմամբ դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 41 հոդվածի կիրառմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան 1 տարի ժամկետով:
01.12.1995թ. ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 99 հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 88 հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 232 հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 37 հոդվածի կիրառմամբ դատապարտվել է մահապատժի` անձնական գույքի 1/4-ի բռնագրավմամբ, ՀՀ Նախագահի 01.08.2003թ. թիվ. ՆՀ-103-Ա հրամանագրով ներում է շնորհվել և մահապատիժը փոխարինվել է զմահ ազատազրկման:
01.06.2005թ. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 67 հոդվածի 6-րդ կետի կիրառմամբ դատապարտվել է ցմահ ազատազրկման:
07.06.2010թ. Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 67 հոդվածի 6-րդ կետի կիրառմամբ դատապարտվել է ցմահ ազատազրկման, ֆիզիկապես առողջ, բնակվել է Սյունիքի մարզ, ք.Գորիս, Կոմերիտական փողոց 2 շենք բն. 601, ներկայումս գտնվում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, սույն գործով խափանման միջոց չի կիրառվել:
Նախորդող հրապարակում՝ Գորիսում 19-ամյա աղջիկ է ինքնասպան եղել