.jpg)
Կասիլյաս. «Բեյլը լավագույնը լինելու ներուժ ունի»
«Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասի կարծիքով` եթե Բեյլը շարունակի նույն ոգով` օգնելով «Ռեալին» մրցանակներ նվաճել, շատ արագ կհայտնվի թիմի լեգենդների շարքում:
«Բեյլն արդեն բոլորին ապացուցել է, որ բարձրակարգ ֆուտբոլիստ է: Կարծում եմ` նա կարող է առաջ գնալ և դառնալ թիմի լեգենդներից մեկը,- ասել է Կասիլյասը:- Իմ կարիերայի ընթացքում ես այստեղ մի քանի ընդգծված անհատականությունների եմ տեսել` Ռաուլին, Զիդանին, Ռոնալդոյին, իսկ հիմա մեզ հետ է Ռոնալդուն: Գարետ Բեյլին դեռ չի կարելի դասել նրանց շարքին, որովհետև շատ քիչ ժամանակ է, որ խաղում է «Ռեալում»: Բայց ես վստահ եմ, որ նա լավագույնը լինելու ներուժ ունի: Երիտասարդ է, ուստի եթե այստեղ անցկացնի կարիերայի լավագույն տարիները, կարող է իր անունը գրել պատմության մեջ: Բեյլը պետք է օգնի մեզ` նվաճելու մրցանակներ»: