1.6 տարի ազատազրկում՝ 12-ամյա երեխայի հետ սեռական հարաբերության համար
06/03/2014 20:16

1.6 տարի ազատազրկում՝ 12-ամյա երեխայի հետ սեռական հարաբերության համար

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը 1 տարի 6 ամսվա ազատազրկման է դատապարտել 12-ամյա երեխայի հետ սեռական հարաբերության մեջ մեղադրվող Գագիկ Հովակիմյանին (անունը փոխված է): Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Գագիկ Հովակիմյանը աշխատել է ՍՊԸ-ում որպես պահակ։ 2012թ. հունիս ամսին նա ծանոթացել է Մասիս քաղաքի բնակչուհի Հ. Ա.-ի հետ և հաճախակի է նրա հետ ունեցել սեռական հարաբերություն։

Տեղեկանալով այդ մասին Հ. Ա.-ի ամուսինը 2012թ. նոյեմբեր ամսվա վերջին Հ. Ա.-ին և նրա 12-ամյա դստեր Լիաննային (անունը փոխված է) վտարել է իր տանից։ Հ. Ա.-ն գնացել է իր ծանոթ Գագիկ Հովակիմյանի մոտ և խնդրել վերջինիս թույլ տալ իրեն ու դստերը ժամանակավորապես բնակվել նրա հետ` պահակատան տնակում։

Գագիկ Հովակիմյանը համաձայնվել է և Հ. Ա.-ն և Լիաննան տեղափոխվել և բնակվել են պահակատան տնակում։ Հ. Ա.-ն դստեր հետ քնել է տնակի պատուհանի տակ դրված մահճակալին, իսկ Գագիկ Հովակիմյանը` մուտքի դռան դիմաց դրված մահճակալին։ Գագիկ Հովակիմյանի հետ համատեղ բնակվելու ընթացքում Հ. Ա.-ն բազմիցս սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ հիմնականում դստեր՝ տնակից բացակայելու ընթացքում։ Գագիկ Հովակիմյանը և Հ. Ա.-ն սեռական հարաբերություն են ունեցել նաև գիշերը` Լիաննայի քնած ժամանակ, ինչին Լիաննան մի քանի անգամ ականատես է եղել։

2012թ. դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը ժամը 01։00-ի սահմաններում, երբ Գագիկ Հովակիմյանը ալկոհոլ օգտագործած վիճակում վերադարձել է տնակ ու սուրճ է խնդրել, Լիաննան սուրճ է պատրաստել ու պառկել է Գագիկ Հովակիմյանի մահճակալին։ Սուրճը խմելուց հետո Հ. Ա.-ն պառկել է իր մահճակալին` քնելու և իր մոտ է կանչել դստերը, սակայն վերջինս հրաժարվել է գնալ մոր հետ քնելու։ Երբ Հ. Ա.-ն քնել է, Գագիկ Հովակիմյանը պառկել իր մահճակալին պառկած Լիաննայի կողքին և օգտագործելով 14 տարին չլրացած 2000թ. ծնված Լիաննայի անօգնական վիճակը, այն որ վերջինս չէր կարող գիտակցել իր նկատմամբ կատարվող գործողությունների նշանակությունը, բավարար գնահատել դրանց հետևանքները, բարոյական, սոցիալական և էթիկական առումներով, բռնություն է գործադրել նրա նկատմամբ` ձեռքով փակելով նրա բերանը, նրա կամքին հակառակ հետանցքից սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ։

Հիմք ընդունելով նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալները, դատարանը հաստատված է համարել, որ ամբաստանյալ Գագիկ Հովակիմյանը, 2012թ. դեկտեմբերի 23-ի` լույս 24-ի գիշերը, ժամը 01:00-ի սահմաններում, նույն մարզում գտնվող պահակատան տնակում, իր սեռական կրքերին հագուրդ տալու նպատակով, բռնություն է գործադրել 14 տարին չլրացած, 2000թ. ծնված Լիաննայի նկատմամբ և խաթարված ձևով սեքսուալ բնույթի այլ գործողություններ է կատարել, այն է` հետանցքից սեռական բնույթի հարաբերություն է ունեցել նրա հետ:

ՀՀ քրեական օրենսգրի 139 հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքում Գագիկ Հովակիմյանը նախաքննության ընթացքում իրեն մեղավոր է ճանաչել մասնակի, պատճառաբանելով, որ Լիաննայի հետ ինքը հետանցքից ունեցել է սեռական հարաբերություն, սակայն նրա նկատմամբ բռնություն չի գործադրել և խոստովանական ցուցմունքներ տվել այն մասին, որ ամուսնացած է, խնամքին ունի 3 անչափահաս երեխաներ, բնակվում է Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում, աշխատել է ՍՊԸ-ում որպես պահակ։

2012թ. հունիս ամսին ծանոթացել է Մասիս քաղաքի բնակչուհի Հ. Ա.-ի և վերջինիս 12-ամյա դստեր հետ, որից հետո 12-ամյա Լիաննայի հետ հաճախակի ունեցել է սեռական հարաբերություն։ 2012թ. նոյեմբեր ամսվա վերջին Հ. Ա.-ն եկել է իր տնակ ու հայտնել, որ նրա ամուսինը վերջինիս և նրա դստերը վտարել է տանից ու խնդրել է թույլ տալ ժամանակավորապես բնակվել իր հետ` պահակատան տնակում։

Ինքը համաձայնվել է և Հ. Ա.-ն ու Լիաննան տեղափոխվել և բնակվել են պահակատան տնակում։ Հերմինե Ավանեսյանը դստեր հետ քնել է տնակի պատուհանի տակ դրված մահճակալին, իսկ ինքը` մուտքի դռան դիմաց դրված մահճակալին։ Համատեղ բնակվելու ընթացքում ինքը բազմիցս սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ` հիմնականում Լիաննայի քնած ժամանակ։ 2012թ. դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը, ժամը 01 ։00-ի սահմաններում, երբ ինքն ալկոհոլ օգտագործած վիճակում վերադարձել է տնակ, Լիաննան և Հ. Ա.-ն պառկած են եղել իր մահճակալին։ Ինքը սուրճ է խնդրել և Լիաննան սուրճ է պատրաստել, որից հետո պառկել է իր մահճակալին։ Հ. Ա.-ն իր մոտ է կանչել դստերը, սակայն վերջինս հրաժարվել է գնալ մոր հետ քնելու։

Երբ Հ. Ավանեսյանը քնել է, ինքը Լիաննային առաջարկել է նրա հետ սեռական հարաբերություն ունենալ, ինչին վերջինս համաձայնվել է և առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ հետանցքից։ Դրանից հետո Լիաննայի համաձայնությամբ նրա հետ հետանցքից ունեցել է սեռական հարաբերություն, որի ժամանակ Լիաննան իրեն առաջարկել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ հեշտոցից, սակայն ինքը հրաժարվել է ու դուրս եկել տնակից։
Դատաքննության ընթացում ամբաստանյալ Գագիկ Հովակիմյանը նույնպես իրեն մեղավոր չի ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքում, նշելով, որ ոչ մի բռնություն և անօգնական վիճակ չի եղել, սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, կատարած արարքի համար զղջացել է և խնդրել է իր նկատմամբ մեղմ վարվել։

Գործով անչափահաս տուժող Լիաննան նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ 2012թ. դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը ժամը 01։00-ի սահմաններում, երբ Գագիկ Հովակիմյանը ալկոհոլ օգտագործած վիճակում վերադարձել է տնակ ու սուրճ է խնդրել, ինքը սուրճ է պատրաստել ու պառկել է Գագիկ Հովակիմյանի մահճակալին։ Սուրճը խմելուց հետո մայրը պառկել է իր մահճակալին` քնելու։ Երբ մայրը քնել է, Գագիկ Հովակիմյանը պառկել է իր կողքին ու արգելել, որ ինքը գնա ու քնի մոր հետ, որից հետո իջեցնելով իր գիշերանոցի շալվարը, ասել է. «ուզում եմ մի հատ հետդ լինեմ» ու երբ ինքը փորձել է դիմադրություն ցույց տալ, Գագիկ Հովակիմյանը ձեռքով փակել է իր բերանը և իր առնանդամը մտցրել է իր հետանցք:

Լիաննան դատաքննության ընթացքում հայտնել է, որ ամբաստանյալ Գագիկ Հովակիմյանը իր նկատմամբ բռնություն չի գործադրել և չի ստիպել իրեն սեռական հարաբերություն ունենալ, նաև հայտնել է, որ ինքն ամբաստանյալ Գագիկ Հովակիմյանի դեմ չի բողոքում, չի ցանկանում, որ վերջինս պատժվի, քանի որ խնամքին ունի երեք անչափահաս երեխաներ:

Լիաննայի մայրը՝ Հ. Ա.-ն նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ արտաամուսնական կապի արդյունքում 2000թ. ունեցել է մեկ աղջիկ երեխա։ 2012թ. դեկտեմբերի 23-ին լույս 24-ի գիշերը` ժամը 01։00-ի սահմաններում, երբ Գագիկ Հովակիմյանը ալկոհոլ օգտագործած վիճակում վերադարձել է տնակ ու սուրճ է խնդրել, դուստրը սուրճ է պատրաստել ու պառկել է Գագիկ Հովակիմյանի մահճակալին։ Սուրճը խմելուց հետո ինքը պառկել է իր մահճակալին ու քնել։

Ժամը 02-ի սահմաններում դուստրն իրեն արթնացրել է և հայտնել, որ քիչ առաջ Գագիկ Հովակիմյանը իր հետ հետանցքից սեռական հարաբերություն է ունեցել։ Ինքը զայրացել է դստեր վրա, թե ինչու իրեն չի արթնացրել, իսկ դուստրն ասել է, Գագիկ Հովակիմյանը թույլ չի տվել և ձեռքով փակել է նրա բերանը։ Քիչ անց Գագիկ Հովակիմյանը մտել է տնակ և ինքը զգալով, որ նա հարբած է այդ մասին նրան ոչինչ չի ասել։ Միայն հաջորդ առավոտյան Գագիկ Հովակիմյանից պահանջել է հայտնել ճշմարտությունը և վերջինս իրեն խոստովանել է, որ իր անչափահաս դստեր հետ սեռական հարաբերություն է ունեցել։

Դատարանի դատավճռով՝ Լիաննայի հոգեկան, բարոյական զարգացման վրա էական բացասական ազդեցություն է ունեցել մոր վարքագիծը, ինչի արդյունքում Լիաննան զոհ է դարձել սեռական ոտնձգությունների։

Հաշվի առնելով տուժող Լիաննայի անհատական հոգեբանական առանձնահատկությունները, ինտեկլեկտուալ և անձնային զարգացման մակարդակը, հոգեվիճակը, հետազոտվող իրավիճակի բովանդակությունը նա կարող էր հասկանալ իր նկատմամբ կատարվող գործողությունների բնույթը, սակայն չէր կարող հասկանալ դրանց նշանակությունը, չէր կարող բավարար գնահատել դրանց հետևանքները բարոյական, սոցիալական և էթիկական առումներով։

Որպես անձը բնութագրող հանգամանքներ են դիտվում այն, որ ամբաստանյալ Գագիկ Հովակիմյանը նախկինում դատված կամ արատավորված չի եղել, ամուսնացած է, խնամքին են երեք մանկահասակ երեխաները և չաշխատող կինը, բնութագրվում է դրականորեն:

Դատարանը որպես ամբաստանյալ Գագիկ Հովակիմյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ դատաքննության ընթացքում չհայտնաբերեց:

Դատարանը Գագիկ Հովակիմյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով նախատեսված հանցանքում և նրան դատապարտել ազատազրկման 1(մեկ) տարի 6(վեց) ամիս ժամկետով, որը վերջինս պետք է կրի ՀՀ ԱՆ քրեակատարողական համապատասխան հիմնարկում:

 

1.6 տարի ազատազրկում՝ 12-ամյա երեխայի հետ սեռական հարաբերության համար