Գյուղացիները փակել են Երևան-Ապարան ավտոճանապարհը. Պատճառը ՀԷԿ-ն է
06/03/2014 13:58

Գյուղացիները փակել են Երևան-Ապարան ավտոճանապարհը. Պատճառը ՀԷԿ-ն է

Հայաստանի 7 գյուղի բնակիչներ փակել են Երևան-Ապարան ավտոճանապարհը: Նրանք պահանջում են  կասեցնել Ապարան-Երևան ջրատարի վրա ՀԷԿ կառուցելու շինարարությունը:

Ինչպես տեղեկացնում է Նախախորհրդարանի պաշտոնական կայքը` ոտքի են կանգնել Ուշի, Օհանավան, Արտաշավան, Կարբի, Սաղմոսավան, Երզնկա, Եղվարդ գյուղերի բնակչությունը:

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը փորձել է համոզել գյուղացիներին, որ կասեցված է ՀԷԿ-ի շինարարությունը, սակայն նրանք ասում են, որ նոր խողովակներ են բերվել:

Գյուղացիներին նաև բնապահպան ակտիվիստներն են միացել:
 

Գյուղացիները փակել են Երևան-Ապարան ավտոճանապարհը. Պատճառը ՀԷԿ-ն է