«Երբ ՎՊ-ն գնահատական է տալիս և հետևանք չի լինում, վատ վիճակում է հայտնվում»
06/03/2014 15:02

«Երբ ՎՊ-ն գնահատական է տալիս և հետևանք չի լինում, վատ վիճակում է հայտնվում»

«Վերահսկիչ պալատի գլխավոր խնդիրն է արձանագրել խախտումները և ներկայացնել հանրությանը»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ արդարդատության նախարար Հրայր Թովմայսնաը` կրկնելով այն հիմնավորումները, որոնք ներկայացրեց կառավարությունում՝ ՎՊ-ի մասին օրենքում փոփոխությունները առաջարկելիս:

Ըստ նախարարի՝ պետք է առանձնանցել գնահատականները ՎՊ գործառույթից, քանի որ դա նաև միջազգային ստանդրատներ են և իրավական գանհատականը տալիս է ոստիկանությունը, իսկ քաղաքականը` Ազգային ժողովն ու ՀՀ Նախագահը:

«Երբ ՎՊ-ն գնահատականներ է տալիս ու հետո հետևանք չի լինում, շատ վատ վիճակում է հայտնվում՝ լինի դա իրավական, թե՝ քաղաքական»,-ասաց Հրայր Թովմասյանը:

Նախարարը նաև փոխանցեց, որ Վերահսկիչ պալատը օժտված չէ այն մասնագիտական կարողություններով, որ կարողանա իրավական և քաղաքական գնահատականներ տալ արձանագրված խախտումներին:


Նախորդող հրապարակում՝ Վերահսկիչ պալատը այլևս իրավասու չէ քաղաքական և իրավական գնահատականներ տալ


 

 

«Երբ ՎՊ-ն գնահատական է տալիս և հետևանք չի լինում, վատ վիճակում է հայտնվում»