.jpg)
Քարդաշյանն ու Ուեսթը որոշել են ամուսնության օրը
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը հրապարակել են իրենց ամուսնության օրը: Զույգի ամուսնական արարողությունը տեղի կունենա մայիսի 24-ին: Ամենայն հավանականությամբ` արարողությունը համեստ կլինի:
Վերջերս որոշ աղբյուրներ պնդում էին, որ զույգը ծրագրում է ամուսնանալ Վերսալում, սակայն այն ավելի ուշ հերքվեց: Նրանք կսահմանափակվեն համեստ արարողությամբ: Us Weekly-ն նշում է, որ արարողությունը տեղի կունենա Փարիզում:
«Որքան մոտենում է արարողության օրը, այնքան ես ու Քանյեն մտածում ենք փոքր խնջույքի մասին, ոչ այնպիսին, որի մասին երևակայում են մարդիկ»,- ասել է Քարդաշյանը:
Նշենք, որ զույգը նշանվել է 2013 թ. հոկտեմբերի 21-ին: