06/03/2014 12:23
Կարմիր խաչը այս պահին չի կարող խոսել Մամիկոն Խոջոյանի առողջության մասին
«Մեր հիմնական առաքելությունը ՀՀ քաղաքացու հայրենադարձման խնդիրն էր, ինչն իրականացվել է: Խոջոյանի առողջական վիճակի հետ կապված մեկնաբանություններ չեմ կարող անել»,- Aysor.am-ի հարցին, թե արդյոք ԿԽՄԿ-ն իրավասո՞ւ է զբաղվել Ադրբեջանում խոշտանգված և օրերս հայրենադարձված Մամիկոն Խոջոյանի խնդիրներով, ասաց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:
Զ. Ամատունի նաև հավելեց, որ ԿԽՄԿ-ի համար մտահոգիչ է առհասարակ բոլոր գերիների առողջական վիճակը` հավելելով, որ իրենք որպես կանոն, հայրենադարձումից հետո շարունակում են կապ պահպանել գերու ընտանիքի հետ:
«Մենք հնարավորության դեպքում նաև աջակցում ենք սոցիալական և առողջապահական հարցերում, սակայն դա մեր գլխավոր առաքելությունը չէ»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ Մամիկոն Խոջոյանն այս պահին գտնվում է Իջևանի բժշկական կենտրոնում և առողջական լուրջ խնդիրներ ունի: