.jpg)
Երեխային սպանելու համար մեղադրվող մայրը համաներմամբ ազատ է արձակվել
Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մոր կողմից նորածին երեխայի սպանության համար մեղադրվող 30-ամյա Վ. Բ.-ին դատապարտել է 2 տարի 6 ամսվա ազատազրկման:
Դատարանը նրա նկատմամբ կիրառել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշումն ու մորն ազատել նշանակված պատժի կրումից:
Ըստ Վ. Բ.-ին առաջադրված մեղադրանքի՝ նա 2012թ. ապրիլին ոմն Սերժիկի հետ ունեցած սեռական հարաբերության արդյունքում հղիանալուց հետո, հաջորդ 9 ամիսների ընթացքում ընտաիքի անդամներից թաքցնելով իր հղիության փաստը, 2013թ. հունվարի 7-ին ժամը 07.00-ի սահմաններում, իրենց բնակարանի ննջասենյակում, առանց որևէ մեկի միջամտության՝ ծննդաբերել է իգական սեռի նորածին երեխա և երբ այդ պահին բնակարանում գտնվող հայրը որոշակի կասկածների դրդմամբ զանգահարել է ավագ եղբորը և դուրս եկել բնակարանից, գտնվելով հոգեկան լարվածության վիճակում, երեխայի գոյության փաստը թաքցնելու նպատակով, դուրս է բերել բնակարանից և նորածնին դնելով աղբատար խողովակի մետաղական փակիչի մեջ, մի քանի անգամ փակիչը փակելու փորձի ժամանակ գլխուղեղային փակ, բութ վնասվածքներով սպանել է նրան, որց հետո նորածին երեխայի դին տեղափոխել է իրենց բնակարան ու պահել բազմոցի մեջ:
Նախորդող հրապարակում՝ Նորքում 30-ամյա կինը իր նորածին երեխային սպանել է աղբատար խողովակի փակիչով