«Օսկարի» մրցավարները խոստովանել են, որ քվեարկել են՝ առանց ֆիլմերը դիտելու
06/03/2014 21:00

«Օսկարի» մրցավարները խոստովանել են, որ քվեարկել են՝ առանց ֆիլմերը դիտելու

«Օսկարի» ժյուրիի կազմում ընդգրծված 2 կինոգետներ խոստովանել են, որ «12 տարվա ստրկություն» ֆիլմի օգտին քվերակել են՝  առանց այն դիտելու։ Այս մասին գրում է Los Angeles Times-ը:

Կինոգետները լրագրողին խոստովանել են, որ ֆիլմը չեն դիտել՝ վախենալով հիասթափվել: Նրանք ասել են, որ հաշվի են առել ֆիլմի սյուժեն ու կերպարը, որի մասին այն պատմում է:

Հիշեցնենք, որ այս տարվա «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ «Տարվա լավագույն ֆիլմ» ճանաչվեց Սթիվ ՄքՔուինի «12 տարվա ստրկություն» ֆիլմը:

«Օսկարի» այս տարվա գլխավոր ինտրիգն այն էր, որ կրկին արձանիկ չստացավ Լեոնարդո Դի Կապրիոն, ով «Օսկարի» էր առաջադրվում 4-րդ անգամ:
 

Նախորդող հրապարակումներ՝ Դի Կոպրիոյին «Օսկար» շնորհելու պահանջով ստորագրահավաք է սկսվել

Ամենաանարդար «Օսկարը». Հայտնի են այս տարվա մրցանակակիրները. Ֆոտոշարք

«Օսկարի» մրցավարները խոստովանել են, որ քվեարկել են՝ առանց ֆիլմերը դիտելու