20-ամյա աղջիկը երթուղայինում ընկել է և վնասվածքներ ստացել
06/03/2014 19:44

20-ամյա աղջիկը երթուղայինում ընկել է և վնասվածքներ ստացել

Մարտի 5-ին, ժամը 12.30-ին, թիվ 63 երթուղու միկրոավտոբուսի վարորդը Երևանի Աբովյան փողոցի թիվ 60 շենքի դիմաց կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 20-ամյա ուղևորուհին վայր է ընկել, ստացել մարմնական վնասվածքներ և բուժօգնության դիմել հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ տարվում է քննություն: 

20-ամյա աղջիկը երթուղայինում ընկել է և վնասվածքներ ստացել