Շվեդիայում տղամարդ մարմնավաճառներն ավելի շատ են, քան կանայք
06/03/2014 18:57

Շվեդիայում տղամարդ մարմնավաճառներն ավելի շատ են, քան կանայք

Շվեդիայում տղամարդ մարմանավաճառների թիվը գերազանցում է կին մարմնավաճառների թվին: Նման եզրակացության է եկել երկրի երիտասարդության հարցերով զբաղվող ազգային խորհուրդը, որը մի քանի ամսվա ընթացքում երկրում հետազոտություն է անցկացրել: 

Ըստ հետազոտության արդյունքների՝ Շվեդիայում մարմնավաճառությամբ զբաղվում է տղամարդկանց 2,1%-ը, իսկ կանանց` 0,8%-ը: Մարմնավաճառների միջին տարիքը 16-ից 25 տարեկանն է:

Հետազոտողները նույնպես անակնկալի են եկել իրենց ստացած արդյունքներից ու առաջ են քաշել մի վարկած, ըստ որի՝ տղամարդ մարմնավաճառների թիվն այսքան մեծ է, քանի որ նրանց մի մասը միասեռականներ են: 

 

Շվեդիայում տղամարդ մարմնավաճառներն ավելի շատ են, քան կանայք