Թրքուհին 3 տարով ամուսնուն փակել է բաղնիքում ու կերակրել շան ամանից
06/03/2014 20:51

Թրքուհին 3 տարով ամուսնուն փակել է բաղնիքում ու կերակրել շան ամանից

Թուրքիայի ոստիկաններն ընտանեկան բռնության մի հետաքրքիր դեպք են բացահայտել: Քևսեր անունով թուրք կինն իր ամուսնուն 3 տարի շարունակ փակված է պահել տան բաղնիքում: 

Բանն այն է, որ Քևսերի ամուսինը շատ հարուստ է եղել և ամուսնությունն ի սկզբանե շահադիտական նկատառումներով է եղել, բայց 15 տարվա համատեղ կյանքից հետո թրքուհին այլևս չի կարողացել թաքցնել իր զզվանքը.

«Նա օրական երեք անգամ ցնցուղ էր ընդունում: Կարծում եմ դա հոգեկան հիվանդություն է»,- ձերբակալվելուց հետո ոստիկաններին ասել էր կինը: 

Քևսերն ամուսնուն՝ Օրհանին, փակել էր հենց այն ժամանակ, երբ վերջինս հերթական անգամ ցնցուղ էր ընդունում: 

Օրհանը փակի տակ է մնացել երեք տարի: Այս ողջ ընթացքում  կինը տուն է բերել սիրեկաններին, զվարճացել, իսկ ամուսնուն կերակրել է դռան տակից՝  շների համար նախատեսված ափսեով: 

Դժբախտ ամուսնուն, վերջիվերջո, հայտնաբերել են հարևաններն ու դիմել ոստիկանություն: 

 

Թրքուհին 3 տարով ամուսնուն փակել է բաղնիքում ու կերակրել շան ամանից