Ամերիկացուն դատապարտել են` հիմնվելով ուրվականի ցուցմունքների վրա
06/03/2014 19:36

Ամերիկացուն դատապարտել են` հիմնվելով ուրվականի ցուցմունքների վրա

Անհավանական է, բայց պատմության մեջ դեպք կա, երբ մարդուն դատապարտել են` հիմնվելով ուրվականի ցուցմունքի վրա:

1897 թ.-ին ամերիկուհի Զոնա Հիսթերին մահացած են գտնում սեփական տան մեջ, ուր նա ապրում էր ամուսնու` Էդվարդ Շուի հետ: Չորս շաբաթ անց` կնոջ թաղումից հետո, մահացածի մայրը պնդում է, թե Զոնան այցելել է իրեն երազում և պատմել, որ իր մահվան մեջ մեղավոր է ամուսինը, որը խեղդել է իրեն` կոտրելով պարանոցը:

Մայրը համոզում է ոստիկաններին մարմնի արտաշիրիմում իրականացնել, և մարմնի կրկնակի զննումը ցույց է տալիս, որ Զոնայի պարանոցն, իսկապես, կոտրված է և մաշկի վրա մատնահետքեր կան: Արդյունքում`մահացածի ամուսնուն ձերբակալում են:

Դատական լսումների ընթացքում Զոնայի մայրն այնքան  վստահությամբ է ցուցմունքներ տալիս, որ նրա փեսան հայտնվում է  բանտում:

Ամերիկացուն դատապարտել են` հիմնվելով ուրվականի ցուցմունքների վրա