Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարարի մերձավորներից ձերբազատվում են
07/03/2014 17:18

Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարարի մերձավորներից ձերբազատվում են

Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Սաֆար Աբիևի պաշտոնանկությունից հետո, բանակի նոր ղեկավարությունը շարունակում է «մաքրել» համակարգը Աբիևի մարդկանցից: Այս մասին գրում է «AzNews.az»-ը:

Ըստ աղբյուրի` այդ պաշտոնայների թվում կան զորամասերի հրամանատարներ, ՊՆ համակարգի բարձրաստիճան զինվորականներ, որոնց մի մասի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել:

Ըստ այդմ` մի քանի օր առաջ, ձերբակալվել է ՊՆ ռազմա-ծովային ուժերի պարենային ծառայության ղեկավար գնդապետ-լեյտենանտ Խաֆիզ Բաուշևը:

Հայտնի է, որ վերջինս նաև փոխծովակալ Շահին Սուլթանովի մերձավորներից է և գտնվել է նրա հովանավորության ներքո:

Նշենք, որ ավելի վաղ ձերբակալվել էր ռազմա-շովային ուժերի թիկունքային ծառայության ղեկավար գնդապետ-լեյտենանտ Սեյֆի Հուսեյնովը, ով Սաֆար Աբիևի մտերիմներից էր:

Պաշտոնաթող զինվորականները մեղադրվում են պաշտոնական դիրքի չարաշահման և պետական ունեցվածքի յուրացման հարցով: 

Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարարի մերձավորներից ձերբազատվում են