Ադրբեջանական ԶԼՄ. 20-22 տարեկան հայ երիտասարդ է գերեվարվել
07/03/2014 18:10

Ադրբեջանական ԶԼՄ. 20-22 տարեկան հայ երիտասարդ է գերեվարվել

Հայ-ադրբեջանական սահմանի ադրբեջանական Թովուզ բնակավայրի ուղղությամբ ՀՀ քաղաքացի է հատել սահմանը: Այս մասին, «ԱՊԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի պատանդների, անհայտ կորածների ու ռազմագերիներ հարցերով պետականա հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովը:

Ըստ աղբյուրի՝ սահմանը հատած քաղաքացուն այս պահին տեղափոխում են Բաքու. Սայիլովի խոսքով` երիտասարդը մոտ 20-22 տարեկան է, այլ տվյալներ դեռևս չեն հաղորդվում:

Թեմայի առնչությամբ Aysor.am-ը մանրամասներ կհաղորդի ավելի ուշ` համապատասխան կառույցներից ստույգ տեղեկատվություն ստանալուց հետո: 

Ադրբեջանական ԶԼՄ. 20-22 տարեկան հայ երիտասարդ է գերեվարվել