Ֆիննախ. «Դեմ եմ»-ը հրաժարվել է նախարարության առաջարկից
07/03/2014 15:35

Ֆիննախ. «Դեմ եմ»-ը հրաժարվել է նախարարության առաջարկից

Ֆինանսների նախարարությունը միշտ պատրաստ է քննարկելու հասարակությանը մտահոգող հարցերը և ներկայացնելու պարզաբանումներ, ինչպես նաև բաց է ցանկացած երկխոսության համար: Այս մասին ասված է ՀՀ ֆինանսների նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամներին, ովքեր մարտի 7-ին ցույց էին անցկացնում ֆինանսների նախարարության առջև, առաջարկվեց փոխանցել գրավոր առաջարակներ կամ ձևավորել նախաձեռնողներից խումբ՝ նախարարին իրենց պահանջներն անձամբ ներկայացնելու և անհրաժեշտ պարզաբանումերն ու բացատրությունները ստանալու համար:

«Դեմ եմ» նախաձեռնության անդամները, սակայն, հրաժարվեցին ընդունել ֆինանսների նախարարության՝ երկխոսելու այս առաջարկը: 

Նախորդող հրապարակումներ՝ Դեմ եմ. Comedy club չենք եկել. Նախարարից բացի ոչ մեկին լսել չենք ուզում

«Դեմ եմ» ակտիվիստներից մեկին ազատ արձակեցին. «Ինձ խեղդելով են բերել»

 

Ֆիննախ. «Դեմ եմ»-ը հրաժարվել է նախարարության առաջարկից