.jpg)
Մարտի 8-ից ապրիլի 7-ը կանայք կարող են անվճար հետազոտվել
Մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը կանայք կարող են անվճար հետազոտվել, խորհրդատվություն ստանալ բուժհաստատություններում: Այսօր լրագրողներին ասաց Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը, հավելելով, որ կանայք կարող են նա նաև բուժում ստանալ, եթե թանկարժեք բուժման կարիք չլինի:
Բացի անվճար հետազոտությունից, Կ. Սարիբեկյանի փոխանցմամբ, Երևանում և մարզերում հայտարարվելու է բաց դռների օր, նաև փորձել են կարգավորել թղթաբանության հետ կապված խնդիրները, որպեսզի ավելորդ քաշքաշուկներից խուսափեն. որևէ սոցիալական խմբրին չպատկանող կանանց պոլկիկլինիկան, անհրաժեշտության դեպքում, կուղեգրի այլ հաստատություն:
Հետազոտության ընթացակարգի մասին մանրամասները կտեղադրվեն առողջապահության նախարարության կայքում, որտեղից կանայք կարող են տեղեկանալ անվճար ծառայությունների մասին: