.jpg)
Ծառուկյան-Իվանաշվիլի. Երկուսն էլ հայրենասեր մարդիկ են. Լյուդմիլա Սարգսյան
Aysor.am-ի զրուցակիցն ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն է: Թեև անցնող շաբաթվա ընթացքում չկային խորհրդարանական նիստեր, սակայն շաբաթը հագեցած էր: ՀԱԿ պատգամավորի հետ խոսել ենք ՀԱԿ հանրահավաքի, Ծառուկյան-Իվանաշվիլի համեմատության, Վերահսկիչ պալատի լիազորությունների սահմանափակումների, պարտադիր կուտակային համակարգի ներդրման և մի շարք այլ հարցերի մասին:
-Տիկին Սարգսյան, ինչպիսի՞նն էր անցնող շաբաթը: ԱԺ քառօրյա չկար, սակայն շաբաթն այդքան էլ միապաղաղ չէր:
-Շաբաթը, բնականաբար չէր կարող հանգիստ լինել, քանի որ տեղի ունեցավ կարևորագույն իրադարձություն` ՀԱԿ հանրահավաքը: Նման հանրահավաքը և Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը չէին կարող աննկատ անցնել, ինչը շաբաթների քննարկման և վերլուծման թեմա է: Դրանով պայամանավորված` շաբաթը բովանդակալից էր, հագեցած ու հետաքրքիր:
-Ինչպե՞ս կմբեկնաբանեք Տեր-Պետրոսյանի ելույթը, հատկապես, որ քաղաքական տեսանկյունից այն շատ քննարկվեց` կապված Հայաստանի` Մաքսային միության անդամակցության և Ծառուկյան-Իվանաշվիլի համեմատության հետ պայմանավորված: Արդյոք Տեր-Պետրոսյանն իր ելույթով կոչ էր անում համախմբվել իր շուրջը, թե այնուամենայնիվ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ:
-Իշխանություններն ինչկերպ ցանկանում են, այնպես էլ մեկնաբանում են, դրա հիմքում փորձում են ներդնել վարկաբեկման էլեմենտներ: Տեր-Պետրոսյանն ասաց այն, ինչ ասաց: Ես հասկանում եմ հետևյալ կերպ, որ այս էտապում Մաքսային միության մուտքն անշրջելի է: Հիմնական համախմբող ուժը Տեր-Պետրոսյանն է` ՀԱԿ-ով, իսկ ինչ-որ էտապում այլ քաղաքական ուժերը նույնպես կարող են ակտիվ դերակատաորւթյուն ունենալ, և դա բնական ու տրամաբանական է, քանի որ երկրում ստեղծված վիճակը մեզ բոլորիս միավորում է և միավորմամբ է հնարավոր դրական արդյունքի հասնել:
-Ի՞նչ կասեք Իվանաշվիլի-Ծառուկյանի համեմատության մասին:
-Ես կարծում եմ, որ պետք չէ արտաքին նմանություն փնտրել, պետք չէ մտնել նրանց անձնական կյանքի մեջ, փորփրել և այնտեղ կեղտ գտնել: Ինձ համար էական է մի քանի փաստ. Երկուսն էլ հաջողակ, կայացած քաղաքական գործիչներ են, երկուսն էլ հայրենասեր մարդիկ են, երկուսն էլ մտահոգ են իրենց երկրի և ժողովրդի ճակատագրով, նրանք երկուսն էլ պատրաստ են համագործակցության և բարեփոխումների, իսկ այդ նմանություններն ակնհայտ են: Կուզեի հավատալ նաև` գործընթացների զարգացման առումով էլ Հայաստանի շրջադարձը նման կլինի Վրաստանում տեղի ունեցած շրջադարձին:
-Տիկին Սարգսյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Վերահսկիչ պալատի վերաբերյալ Կառավարության որոշումը, ըստ որի, Վերահսկիչ պալատն այլևս իրավասու չէ քաղաքական և իրավական գնահատականներ տալ:
-Այսկերպ կառավարությունը շատ անհարմար վիճակի մեջ է գցում Վերահսկիչ պալատին և իր նախագահին, որովհետև երբ ներկայացվում է ուսումնասիրության արդյուքները, անհնար է գնահատական չհնչեցնել: Սա հատկապես այն դեպքում, որ այդ գնահատականները լայն արձագանք են ստանում, և ընդդիմությունն էլ, հենվելով դրանց վրա, կարողանում է հստակ ցույց տալ կառավարության դեմքը, երկրում տիրող իրավիճակը: Դա, բնականաբար, անհանգստացնում է իշխանություններին և նրանք ամենկերպ փորձում են սահմանափակումների մեջ դնել բոլոր այն միավորներին, որոնց գնահատականն ու կարծիքը կարող է տեսանելի տարձնել իրենց բուն գործունեությունը:
Կարծում եմ` իրավունք չունեին սահմանափակումներ մտցնել, հատկապես որ ՎՊ բուն գործառույթը ուսումնասիրել և գնահատական տալն է: Պարզ է` ինչ է կատարվում, պարզ է, որ անցյալ տարի հնչած գանահատականները ճշմարտացի էին, բայց գործը շարունակություն չունեցավ: Ու հիմա կառավարության տարբեր օղակներում տեղի ունեցած գողոնի նկատմամբ իշխանությունը փորձում է աչք փակել և հնարավորություն չտալ 2-րդ անգամ նման փաստերի առկայությունը հրապարակայնացնել: Այս որոշմամբ` ՎՊ-ի գործունեությունը չի կարող արդյունավետ լինել, քանի որ նախորդ տարվա ներկայացված փաստերը ոչ մի հետևանք չունեցան և ոչ մեկը պատժված չէ գողության համար: Ինչպես կոռումպացված եղել են կառավարության տարբեր օղակները, այնպես էլ շարունակելու են լինել, քանի որ ոչ մեկը չի պատժվել:
-Տիկին Սարգսյան, այսօր «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները կրկին ցույց էին կազմակերպել, այս անգամ ցույցը մեծ աղմուկ հանեց, քանի որ նախաձեռնության անդամներից մի քանիսը բերման ենթարկվեցին: Ի վերջո, հնարավո՞ր է իշխանությունը հետ կանգնի այս որոշումից և ինչպես մամուլում հրապարակումներ եղան, մի տարով հետաձգի օրենքի կիրառումը:
-Վերջապես, իշխանությունը պետք է ընտրություն կատարի` կա’մ շարունակի համառորեն իրականացնել պարտադիր կուտակային համակարգի ներդնումը, որի հետևանքով հասարկության դժգոհությունն ավելի է մեծանալու և բերելու է իշխանության կորստի վտանգին, կա’մ կփորձի ինչ-որ կերպ մեղմել իրավիճակը: Բայց ես չեմ կարծում, որ դրա արդյունքում երկրում ստեղծված խնդիրները կպակասեն և այն քաղաքացին, որը գիտակցում է, որ այս համակարգի ներդրմամբ հարստանում է մի քանի մարդ, հետ կկանգնի իր պայքարից: Հետևաբար կարծում եմ, որ այդ առումով անխուսափելի է կառավարության անվստահության հարցը, և վստահ եմ, որ «Դեմ եմ» շարժումը, եթե նույնիսկ մեկ տարով հետաձգվի օրենը, կընկրկի: Այնպես որ` պայքարը պետք է շարունակվի:
-Կառավարության անվստահության հարցը նախորդ քառօրյայում չներկայացվեց ԱԺ նիստերի օրակարգ, հնարավո՞ր է` այս քառօրյայում 4 ոչ իշխանական ուժերը ներկայացնեն կառավարությանն անվսատոհության հայտնելու հարցը:
-Այդ մասին չեմ ցանկանում խոսել, այդ մասին կլսեք ԱԺ-ում և հետևություններ կանեք, թե ինչ ընթացք կստանա:
-Տիկին Սարգսյան, խոսենք ուկրաինական դեպքերին, ինչպես նաև Ղրիմի մասին. Քաղաքագետների գնահատմամբ` Ղրիմի հարցը կարող է նախադեպ լինել Արցախի համար, ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է նման նախադեպ:
-Շատ խոցելի հարց է, միակողմանի դիրքորոշում չի կարող լինել, չեմ ցանկանում խոսել այդ մասին:
-Օրեր առաջ Ադրբեջանը Հայաստանին վերադարձեց գերի ընկած Մամիկոն Խոջոյանին: Այսօր արդեն դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, սակայն Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դեռ լուռ է, որևէ կերպ չի մեկնաբանել. Ինչո՞ւ, ինչո՞ւ է ԱԳՆ-ն անգործության մատնվել:
-Կա մի բան. Մեր ԱԳՆ-ն փորձում է խուսափողական դիրքորոշում ունենալ բոլոր հարցերի նկատմամբ, և իրականում այն գործառույթը, որը պետք է իրականացնի, չի իարականցնում: ԱԳՆ-ն էլ կառավարության մի մասն է, որը, որպես օղակ, արդյունավետ չի գործում, ինչպես և մյուս օղակները:
Նախորդող հրապարակում` Շարմազանովը` ԱԺ քառօրյայի, հանձնաժողովների, ԲՀԿ-ի և Ր. Հովհաննիսյանի մասին