.jpg)
Մարտինո. «Մեսսին իրեն վա՞տ է զգացել. նորմալ է…»
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Հերարդո Մարտինոն ոչ մի խնդիր չի տեսնում, որ Ռումինիայի ընտրանու հետ ընկերական խաղի ժամանակ Արգենտինայի (0:0) հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին իրեն վատ է զգացել: Լեոն հանդիպման սկզբում սրտխառնոց է ունեցել, սակայն կարողացել է մինչև վերջ մասնակցել դիմակայությանը:
«Մեսսին իրեն վա՞տ է զգացել: Նորմալ է, նման երևույթները նրա մոտ հաճախակի են լինում: Կարևորն այն է, որ կարողացել է մինչև վերջ մանսակցել հանդիպմանը: Մեսսին մի քանի անգամ դիմել է բժիշկներին, բայց նրանք այդպես էլ չեն լուծել այդ խնդիրը: Կրկնում եմ, անհանգստանալու կարիք չկա: Լեոյի խաղը դրանից չի տուժվում»,- նշել է Մարտինոն: