Ֆրանսիայի նախկին նախագահը դատի է տալու իր օգնականին՝ գաղտնալսման համար
07/03/2014 20:30

Ֆրանսիայի նախկին նախագահը դատի է տալու իր օգնականին՝ գաղտնալսման համար

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին և նրա կինը՝ Կարլա Բրունին պատրաստվում են դատի տալ նախկին նախագահի օգնականին, այն բանից հետո, երբ ամուսինների գաղտնի խոսակցությունները հրապարակվել են համացանցում: Այս մասին հայտնում է BBC-ին:

Ձայնագրությունները գաղտնի են արվել՝ առանց ամուսինների գիտության: Ականատեսների խոսքով՝ նա գաղտնի ձայնագրություններ է արել 2007-2012 թթ. ընթացքում, ձայնագրել է գործնական և անձնական զրույցներ՝ հազարավոր ժամեր շարունակ:

Սա իմանալով՝ նախկին նախագահը բուռն զայրութի մեջ է ընկել: Նրա մտերիմ մարդկանց խոսքերով՝ նա իրեն դավաճանված է զգում իր օգնականի կողմից:

 

Ֆրանսիայի նախկին նախագահը դատի է տալու իր օգնականին՝ գաղտնալսման համար