Բենզին Ռուբոյի որդին կալանավորել է. Նրա մոտից դանակ է առգրավվել (Տեսանյութ)
07/03/2014 17:25

Բենզին Ռուբոյի որդին կալանավորել է. Նրա մոտից դանակ է առգրավվել (Տեսանյութ)

Մարտի 5-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 8 շենքի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արման Գ.-ին, որը փետրվարի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը` խուլիգանական դրդումներով) և 117 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) հատկանիշներով:

Բաժնում` խուզարկությամբ, նրա մոտ հայտնաբերվել և առգրավվել է գաղտնի փականով ծալովի դանակ:

Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն:

Նշենք, որ Արման Գալուստյանը գործարար Ռուբեն Գալուստյանի (Բենզին Ռուբո) որդին է:

Բենզին Ռուբոյի որդին կալանավորել է. Նրա մոտից դանակ է առգրավվել (Տեսանյութ)