.jpg)
Forbes-ը հրապարակել է միլիարդատեր կանանց ցուցակը
Wal-Mart ընկերության սեփականատեր Քրիստի Ուոլթոնը, ըստ Forbes ամսագրի, աշխարհի ամենահարուստ կինն է: Նրա կարողությունը 36,7 միլիարդ է:
Ուոլթոնն առաջ է անցել L'Oreal ընկերության համասեփականատեր Լիլիան Բետանկուրից, ում կարողությունը 34,5 մլրդ դոլար է:
Երրորդ հորիզոնականում Wal-Mart-ի հիմնադիրի դուստրն է՝ Էլիս Ուոլթոնը՝ 34,3 մլրդ դոլար կարողությամբ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Ռուսներից ցուցակում ընդգրկվել է Ելենա Բատուրինան: Նա վերջին հորիզոնականներում է: Նրա կարողությունը 1 մլրդ դոլար է:
Forbes-ի միլիարդատերերի ցուցակում այս տարի ընդգրկված է 172 կին: Նախորդ տարի ընդգրծված էր 138 կին: Նշվում է, որ միլիարդատերերի ցուցակում կանայք փոքրամասնություն են կազմում՝ 10%: Ընդհանուր առմամբ Forbes-ի միլիարդատերերի ցուցակում կա 1645 անուն:
Նախորդող հրապարակում՝ Բիլ Գեյթսը վերանվաճել է ամենահարուստ մարդու տիտղոսը