Շրջաններում օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով
07/03/2014 10:10

Շրջաններում օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով

Հանրապետության տարածքում այսօր, մարտի 8-ին առանձին, 9-ին առավելապես արևելյան շրջաններում, 10-ին երեկոյան ժամերին, 11-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Քամին հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, մարտի 7-8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 8-ին արևելյան շրջաններում կնվազի 7-9 աստիճանով, 10-ին նույնքանով կբարձրանա: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:

Երևանում մարտի 7-8-ին հնարավոր է, 10-ին երեկոյան ժամերին, 11-ին ժամանակ առա ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մարտի 9-ին սպասվում է փոփոխական ամպամածություն տեղումների հավանականությունը փոքր է:

Երևանում ցերեկը սպաավում է +16 +18, երեկոյան +10 +12, գիշերը +5 + 7 աստիճան:
 

Շրջաններում օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով