.jpg)
Մարտի 8-ի անակնկալներ՝ «Զվարթնոց» օդնավակայանում
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվող միջոցառումների շարքում հետաքրքիր անակնկալ է մատուցվել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Երևան ժամանող բոլոր կին ուղևորներին, ինչպես նաև սպասասրահում նրանց հյուրերին դիմավորող կանանց բաժանվել են ծաղիկներ ու քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից՝ շնորհավորական բացիկներ:
Հայ, ինչպես նաև օտարերկրացի կանայք նշել են, որ հաճելիորեն զարմացած ու միաժամանակ հիացած են անակնկալով և շնորհակալություն են հայտնել նման վերաբերմունքի և ուշադրության համար: