Այսօր Անդրեյ Միրոնովի ծննդյան օրն է
08/03/2014 16:22

Այսօր Անդրեյ Միրոնովի ծննդյան օրն է

Անդրեյ Միրոնովը ծնվել է 1941թ. մարտի 8-ին, Մոսկվայում, դերասանի ընտանիքում: Նրա հայրը Ալեքսանդր Մենակերն էր, իսկ մայրը՝ Մարիա Միրոնովան: Նրա մանկությունն անցել է թատերական և ստեղծագործական մթնոլորտում: Ավարտել է Շչուկինի անվան թատերական ուսումնարանը, ապա հրավիրվել Մոսկվայի երգիծանքի թատրոն, որտեղ աշխատել է մինչև կյանքի վերջին օրը:

Արտիստը  փայլել է «Ռեվիզոր», «Եկամտաբեր տեղ», «Բաղնիք», «Խելքից պատուհասը», ինչպես նաև, «Դոն Ժուան..» ներկայացումներում: Սակայն դերասանի ամենահայտնի և հանրահայտ դերը դա Ֆիգարոն էր՝ «Ֆիգարոյի ամուսնությունը» ներկայացման մեջ:

Թատրոնին զուգահեռ Միրոնովը նկարահանվում էր նաև կինոյում: Նրան նկատում են «Իսկ եթե դա սեր է» կինոնկարի նկարահանումներից հետո: Խաղացել է «Երեք գումարած երկու», «Զգուշացիր ավտոմեքենայից», «Ադամանդե ձեռքը», «Տասներկու աթոռ» և այլ կինոնկարներում: Ա. Միրոնովը խորհրդային ամենասիրված դերասնաներից էր, ում սիրում և հիշում են նաև այսօր:

Անդրեյ Միրոնովը մահացել է Ռիգայում 1987թ. օգոստոսի 16-ին, ներկայացման ժամանակ:
 

Այսօր Անդրեյ Միրոնովի ծննդյան օրն է