Մ. Եսայանը վատ տանտիկին է, իսկ Բիշարյանը՝ ստեղծագործող խոհարար
08/03/2014 14:20

Մ. Եսայանը վատ տանտիկին է, իսկ Բիշարյանը՝ ստեղծագործող խոհարար

ԱԺ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը վատ տնային տնտեսուհի է, քանի որ խոհանոցը չի սիրում, իսկ տան փոշին մաքրում է շաբաթը մեկ անգամ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը անկեղծացավ պատգամավորը` ուրախությամբ ավելացնելով, որ թեև ընտանիքը տուժում է, սակայն դեռ հանդուրժող է:

«Ես երբեք ժամանակ չեմ ունենում ժամանակին ճաշ եփել, փոշին կամ տները մաքրել: Ես դա անում եմ շաբաթը մեկ անգամ: Ես խոհանոց չսիրող կին եմ, հարգում եմ նրանց, ովքեր սիրում են խոհանոցը»,- ասաց ՀՀԿ պատգամավորը:

Ասուլիսին մասնակից ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ ասաց, որ խոհանոցն իր տարերքն է, նույնիսկ  ստեղծագործում է խոհանոցում, իսկ տնային գործերում իրեն հաճախ օգնում են ամուսինն ու որդին:

«Կենցաղային և խոհանոցային գործերը  հասցնում եմ քնելուս ժամերի հաշվին»,- ասաց Հ. Բիշարյանը:

 

Մ. Եսայանը վատ տանտիկին է, իսկ Բիշարյանը՝ ստեղծագործող խոհարար