.jpg)
Էդգար Դավիդս. «Դել Պիերոն խելացի է և գիտի, թե իր համար ինչն է լավ»
Հոլանդացի հայտնի կիսապաշտպան Էդգար Դավիդը կարծում է, որ «Յուվենթուսի» իր նախկին թիմակից Ալեսանդրո դել Պիերոն խաղակոշիկները մեխից կախելուց հետո չպետք է շտապի մարզչական կարիերա սկսելու հարցում: Այժմ 39-ամյա իտալացին հանդես է գալիս ավստրալական «Սիդնեյ» թիմում:
«Ես շատ լավ եմ ճանաչում դել Պիերոյին, բայց ինքը, իհարկե, իրեն շատ ավելի լավ գիտի,- Դավիդսի խոսքերը մեջբերել է goal.com-ը:- Միայն ինքը կարող է որոշել, թե երբ պետք է ավարտի կարիերան: Դա նրա որոշումն է: Կարծում եմ` դել Պիերոն օգտակար կարող է լինել ցանկացած ակումբի տնօրենի կամ մեկ այլ դերում, սակայն նախ պետք է որոշակի փորձ ձեռք բերի: Չի կարելի ֆուտբոլն ավարտելուց անմիջապես հետո անցնել մարզչական աշխատանքի: Դել Պիերոն վառ անհատականություն է, խելացի է և գիտի, թե իր համար ինչն է լավ»: