.jpg)
ԱԻՆ. Խոտածածկ տարածքներում հրդեհներ են գրանցվել
ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանում այրվել է 100 քմ, Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 5000 քմ, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում` 600 քմ, Արտաշատ-Մրգավան ավտոճանապարհին` 100 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել: Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունը: