.jpg)
Ազատության հրապարակում փորձել են ապօրինի շինարարություն անել
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ` աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցներն ապամոնտաժել են Ազատության հրապարակին հարակից կանաչ գոտում նախաձեռնված ինքնակամ կառույցը:
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ապօրինի շինարարություն նախաձեռնելու փաստով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի համապատասխան դրույթներով կազմվել է արձանագրություն: Հանձնարարվել է նաև տարածքը բերել նախկին տեսքի:
