Ինյեստայի կինը կորցրել է երեխային
08/03/2014 15:37

Ինյեստայի կինը կորցրել է երեխային

«Բարսելոնի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան չի մասնակցի «Վալյադոլիդի» հետ հանդիպմանը ընտանեկան ողբերգության պատճառով: Նրա կինը` Աննա Օրտիսը, վիժման պատճառով կորցրել է երեխային: Այս մասին հայտնում է «El Larguero»-ն:
Հարկ է նշել, որ Անդրեսն ու Աննան 1 դուստր ունեն` Վալերիան:

Ավելացնենք, որ վնասվածքների պատճառով «Բարսելոնի» կազմում ասպարեզ դուրս չեն գա նաև Խոսե Պինտոն, Խորդի Ալբան, Ալեքս Սոնգն ու Կառլես Պույոլը:

Ինյեստայի կինը կորցրել է երեխային